Բաժիններ՝

«Սպեցիայի» հետ խաղը կարող է վերջինը լինել Մխիթարյանի և Ջեկոյի համար «Ռոմայում». Calciomercato

Calciomercato-ն գրում է, որ «Սպեցիայի» հետ Ա Սերիայի վերջին տուրի խաղը կարող է վերջինը լինել Հենրիխ Մխիթարյանի և Էդին Ջեկոյի համար «Ռոմայի» կազմում։

«Միքիի պայմանագրի ժամկետն ավարտվում է, ու դեռ հունվարին խոսակցություններ կային, որ հայ ֆուտբոլիստը կերկարաձգի այն, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ։ Ու հիմա, հաշվի առնելով Մխիթարյանի ու Ժոզե Մոուրինյուի ոչ այնքան բարիդրացիական հարաբերությունները, կարելի է ենթադրել, որ նա կհեռանա։ Բայց այս պատմության մեջ վերջին խոսքը դեռ չի ասվել»,- գրում է պարբերականը։

Հիշեցնենք, որ «Սպեցիա»-«Ռոմա» հանդիպումը կկայանա կիրակի՝ մայիսի 23-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս