Օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում`
Մայիսի 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 22-ին, 24-25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-ին և 26-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 23-25-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մայիսի 21-ի ցերեկը և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 23-ին, 25-26-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ:
Երևան քաղաքի մայիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 30.80C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 4.40C (1992 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 17.70C