Ոստիկանությունը նրանց դուրս է արել գյուղից, իսկ Տիգրան Եղոյանին Տիգրանաշենից ձերբակալել է ու քաշքշելով բերել Երևան․ Հրանտ Բագրատյան

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրությանը տեղյակ եմ պահում, որ սեպտեմբերյան պատերազմի ակտիվ մասնակից, մենատնտես Տիգրան Եղոյանը մի խումբ երիտասարդների հետ այսօր փորձել է բնավորվել Տիգրանաշեն (նախկինում Քյարքի) գյուղում իրենց իսկ միջոցներով ձեռք բերված տանը։

Ոստիկանությունը նրանց դուրս է արել գյուղից, իսկ Տիգրանին ձերբակալել է ու քաշքշելով բերել Երևան։ Տիգրանն ու նրա ընկերները ընդգրկված են «Ազատություն» կուսակցության ցուցակներում։

Բացի այն, որ նրանց ձերբակալած ոստիկանների մեջ չկա մեկը, որն այդ տղաների չափ գործ արած լինի իր հայրենիքի համար, անհասկանալի է հողատու նիկոլի կողմից հանձնվող գյուղը պաշտպանելու եկած երիտասարդին քաշքշելը, հայհոյելն ու ձերբակալելը։ Սա նաև սադրանք է խափանելու «Ազատություն» կուսակցության գրանցումը»։

Տեսանյութեր

Լրահոս