«Կարևորագույն հարցը՝ արդյո՞ք մենք կհասցնենք դուրս շպրտել շնագայլաբարո կապիտուլյանտին մինչև երկրի վերջնական կործանումը, թե՞ ոչ»․ Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկիրը խայտառակ վիճակում է, բայց Հայաստանին դավաճան վիճվածքը պարտադրեց արտահերթ ընտրույթյուններ: Այո, այստեղ կա միացյալ ընդդիմության մեղքը, որը, ցավոք, միացյալ չգտնվեց այդ կուտը քննարկելու հարցում:
Եվ այսօր տեղի է ունենում այն, ինչի մասին զգուշացնում էի. այս վիճակում Հայաստանում ընտրություններ չէր կարելի անցկացնել: Սրա ղեկավարման օրոք ընտրությունների գնալ չէր կարելի:
Ավաղ, ունենք այն, ինչ ունենք:
Կարևորագույն հարցը. արդյո՞ք մենք կհասցնենք դուրս շպրտել շնագայլաբարո կապիտուլյանտին մինչև երկրի վերջնական կործանումը, թե՞ ոչ:
Սիրելի ժողովուրդ,
Այս իրավիճակում գոնե պահպանենք տարրական շնորհքը, պարկեշտությունն ու պատիվը: Իրար հետ ճանապարհ ացնելուց հետո ընտրությունների պատրվակով մեզ կրկին փորձում են պառակտել:
Մոլեռանդորեն և ամեն գնով մի՛ տրվեք ընտրական տենդին: Մի՛ մոռացեք, որ մի քանի տարի կամ ամիս առաջ բոլոր իրական ընդդիմադիրներով միասին էինք, կողք կողքի: Մի՛ հատեք տարրական արժանապատվության սահմանները:
Ընդդիմադիր և ոչ մի ուժ միայնակ, ցավոք, հաղթել չի կարող: Տեղ թողեք կրկին միասնական լինելու համար:
Հունիսի 20-ից հետո գալու է հունիսի 21-ը ու էլի բազում օրեր:
Այսօրվա մանր-մունր ժուլիկությունները կարող են թողնել անհարթելի, թարմ կնճիռներ ու դառը հետնահամ:
Չմոռանանք մեր գլխավոր նպատակի մասին.
Հայաստան՝ առանց Նիկոլ: Հայաստան՝ Նիկոլից հետո:
Պատիվ ունեմ»: