«Նիկոլները` բանավոր պայմանավորվածությամբ, թշնամուն են հանձնել Գորիս-Կապան ռազմավարական նշանակության մայրուղու մի մասը, որը կարող է փակվել ցանկացած պահին». Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանցիները չեն ներկայացել բանակցություններին, իսկ նրանց զինվորները արդեն 8 օր է շարունակում են օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը։

Չմոռանաք նաև, որ նիկոլները` բանավոր պայմանավորվածությամբ, թշնամուն են հանձնել Գորիս-Կապան ռազմավարական նշանակության մայրուղու մի մասը, որը կարող է փակվել ցանկացած պահին։

Պատահականությու՞ն է սա, թե նախօրոք լավ պլանավորված դավադրություն Հայկական պետության դեմ, կպարզվի պետական դավաճանության հիմքով քրեական գործի քննության արդյունքում (եթե իհարկե մինչ այդ մնա Հայկական պետությունը)։

Բայց այն, որ Սյունիքի գլխին կախված է գոյաբանական վտանգ, հաստատում են ԱՄՆ և Լեհաստանի դեսպանատները»։

Տեսանյութեր

Լրահոս