Բաժիններ՝

63-ամյա տղամարդը վիճաբանության ընթացքում դանակով հարվածել է 38-ամյա համաքաղաքացուն

2021թ. մայիսի 17-ին՝ ժամը 22:40-ին «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ դանակահարված վիճակում իրենց մոտ բուժօգնության է դիմել 38-ամյա տղամարդ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք:

Նախաքննությամբ պարզվել է, որ տղամարդը մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, Գյումրու Շիրակացու փողոցի շենքերից մեկի մոտ, 63-ամյա համաքաղաքացու հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում:

63-ամյա տղամարդը ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս