Բաժիններ՝

Լավրովը և Բլինքենը կքննարկեն մերձավորարևելյան կարգավորումը. Ռյաբկով

Մերձավորարեւելյան կարգավորման թեման գլխավորներից մեկը կլինի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այսօրվա հանդիպման ժամանակ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Մենք շփվում ենք մերձավորարեւելյան կարգավորման գծով նրանց հատուկ ներկայացուցչի հետ: Դա տեղի է ունենում բավական ինտենսիվ կերպով: Բացի այդ, ընթանում են այլ մակարդակներով քննարկումներ: Ինքնին հասկանալի է, որ դա Բլինքենի հետ Լավրովի այսօրվա հանդիպման գլխավոր թեմաների թվում է: Հաջորդ շաբաթ այդ քննարկումները նույնպես կշարունակվեն, բայց առայժմ ես ոչինչ չունեմ ասելու այդ թեմայով»,-ասել է նա լրագրողներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31