Բաժիններ՝

Աշխարհում մեկ շարբաթում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 12 տոկոսով նվազել է

Աշխարհում անցած շաբաթ արձանագրվել են կորոնավիրուսով վարակման ավելի քան 4,8 միլիոն դեպք եւ ավելի քան 85 հազար մահացու վախճան: Նախորդ յոթ օրվա համեմատությամբ հիվանդացությունը նվազել է 12 տոկոսով, մահացությունը՝5 տոկոսով, մայիսի լույս 19-ի գիշերը Ժնեւում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

«Գլոբալ առումով անցած շաբաթ COVID-19-ի նոր դեպքերի եւ մահերի թիվը շարունակել է նվազել. ընդամենն արձանագրվել են ավելի քան 4,8 միլիոն վարակվածներ եւ 86 հազարից փոքր-ինչ պակաս մահացածներ, ինչը համապատասխանաաբար 12 տոկոսով եւ 5 տոկոսով քիչ է նախորդած շաբաթվա համեմատությամբ»,- նշել է ԱՀԿ-ն իր շաբաթական համաճարակաբանական տեղակագրում: Մայիսի 10-ից մինչեւ 16-ն աշխարհում արձանագրվել են 4 809 520 վարակվածներ եւ 85 975 մահացու վախճան:

Մայիսի 16-ի դությամբ ընդամենը եղել են ախտահարման 162 184 263 դեպք եւ հիվանդների մահվան 3 364 446 դեպք: Անցած շաբաթ հիվանդացությունն աճել է սոսկ Արեւմտա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (4 տոկոսով), մինչդեռ Եվրոպայում ախտահարման նոր դեպքերի թիվը նվազել է 26 տոկոսով, Արեւելյան Միջերկրականում՝ 22 տոկոսով, Հարավ – արեւելյան Ասիայում 12 տոկոսով, Աֆրիկայում՝ 4 տոկոսով, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում՝ 3 տոկոսով: Մահացությունն աճել է Հարավ – արեւելյան Ասիայում (7 տոկոսով) եւ Արեւմտա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (4 տոկոսով), բայց կրճատվել է Եվրոպայում (16 տոկոսով), Արեւելյան Միջերկրականում (16 տոկոսով), Աֆրիկայում (9 տոկոսով), ինչպես նաեւ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (7 տոկոսով): Եվրոպայում յոթ օրում վարակվել է ավելի քան 684 հազար մարդ եւ մահացել ավելի քան 16 հազարը: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում արձանագրվել են ախտահարման ավելի քան 1,2 միլիոն նոր դեպք եւ 31 հազարից ավելի մահացու վախճան:

Հարավ – արեւելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 2,5 միլիոն վարակված, մահացել է 30 հազարից ավելի մարդ: Հնդկաստանում մեկ շաբաթում վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 2,3 միլիոնով: Այնուհետեւ գալիս են Բրազիլիան (ավելի քան 437 հազար նոր դեպք), ԱՄՆ-ը (ավելի քան 235 հազար), Արգենտինան (ավելի քան 151 հազար), Կոլումբիան (ավելի քան 115 հազար), Իրանը (ավելի քան 99 հազար), Ֆրանսիան (ավելի քան 93 հազար), Թուրքիան (ավելի քան 90 հազար), Գերմանիան (ավելի քան 73 հազար), Նեպալը (ավելի քան 61 հազար), Ռուսաստանը (ավելի քան 59 հազար) եւ Իտալիան (ավելի քան 50 հազար), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս