Օլիմպիական խաղերի մարզիկները շփում չեն ունենա ճապոնացիների հետ
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ մարզիկները շփում չեն ունենա ճապոնացիների հետ: Այս մասին գրում է Ճապոնիայի կառավարությունը: Մարզիկների շփումը տեղացիների հետ արգելված կլինի կորոնավիրուսի պանդեմիայի տարածումը կանխելու նպատակով:
2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: