Բաժիններ՝

Գողություններ՝ Արմավիրի խորքային հորերից ու կարկտակայաններից

«Էջմիածին» ջրօգտագործողների ընկերությունից ոստիկանության Վաղարշապատի բաժին գրություն էր ստացվել, որ մի խորքային հորից մի քանի տասնյակ մետր մալուխ են գողացել։ Գրության հիման վրա նյութեր նախապատրաստվեցին, ապա քրեական գործ հարուցվեց։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վաղարշապատի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությունը կատարել են երկու երիտասարդ, մեկը՝ Էջմիածնի, մյուսը՝ Նորավան գյուղի բնակիչ։ Նրանք հայտնաբերվեցին ու ներկայացվեցին նախաքննական մարմնին։

Միջոցառումները շարունակվեցին և շուտով հայտնի դարձավ, որ նրանք գողություններ են արել նաև այլ խորքային հորերից, ինչպես և Արշալույս ու Ջրառատ գյուղերի կարկտակայաններից։ Նրանք տվել են խոստովանական ցուցմունք։

Հարուցված քրեական գործի շրջանակներում երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել։ Նախաքննությունը շարունակվում է, շարունակվում են նաև գողոնը հայտնաբերելու միջոցառումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս