Բաժիններ՝

Ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 1000-ից ավել խախտում

Մայիսի 14-ին ու 15-ին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Գյումրի, Վանաձոր, Իջևան, Սևան, Աշտարակ, Արմավիր, Հրազդան և Կապան քաղաքներում՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1000-ից ավելի խախտում։

Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 45 ավտոմեքենա։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 61, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 12 վարորդ, ինչպես և փոխարինված համարանիշերով՝ 1, համարանիշերը ոչ սահմանված տեղում փակցված՝ 23, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 102, թաղանթապատված դիմապակիով՝ 25 մեքենա։

Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները. նմանօրինակ միջոցառումները պարբերական են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31