Հափշտակել էր բջջային հեռախոսը և փախել
Մայիսի 14-ին ոստիկանության Ավանի բաժանմունքում մի աղջիկ հաղորդում էր տվել, որ մայիսի 13-ին Սայաթ-Նովա թաղամասի շենքերից մեկում մի երիտասարդ իր ձեռքից բացահայտ հափշտակել է բջջային հեռախոսը և փախել:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների օպերատիվ գործողությունների շնորհիվ կարճ ժամանակում պարզվեց կողոպուտը կատարած անձի ինքնությունը:
Նույն օրը նա Հասրաթյան փողոցից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանություն և տվեց խոստովանական բացատրություն։
Հեռախոսն առգրավվել է:
Կատարվում է քննություն։