5,3 մլն դրամ՝ կիսավերարկուների, մոտ 4 մլն դրամ՝ բաճկոնների և կիսաշրջազգեստների համար, 5 ֆուտբոլային գնդակ․ Փաշինյանի աշխատակազմի գնումները

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը 2021 թվականին գնել է 5 ֆուտբոլային գնդակ՝ ընդհանուր 12 500 դրամ արժողությամբ։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարության գնումների համակարգից։

Փաշինյանի աշխատակազմը գնել է նաև 231 հատ գլխարկ, յուրաքանչյուրը՝ 10 000 դրամանոց, ընդհանուր առմամբ՝ 2,3 մլն դրամի։ Նաև՝ «պիլոտկա» տեսակի 230 գլխարկ՝ ընդհանուր առմամբ 575 հազար դրամի։

Աշխատակազմի գնումների ցանկում կան նաև կիսաշրջազգեստներ, կիսավերարկուներ, գոտիներ, բաճկոններ։ Այսպիսով՝ 45 հատ կիսաշրջազգեստի համար վարչապետի աշխատակազմը ծախսել է ընդհանուր առմամբ 337 500 դրամ, 231 հատ կիսավերարկուի համար՝ 5,3 մլն դրամ, 155 հատ գոտու համար՝ 1,8 մլն դրամ, 231 հատ բաճկոնի համար՝ 3,4 մլն դրամ։

Տեսանյութեր

Լրահոս