Սիրիայում հինգ մարդ է զոհվել զինյալների կողմից խաղաղ ցույցը ցրելու ժամանակ
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) արաբ-քրդական կազմավորման մարտիկները կրակ են բացել Էլ Հասաքի նահանգում խաղաղ ցուցարարների ուղղությամբ: Քաղաքացիները բողոքով հանդես են եկել վառելիքի գները բարձրացնելու քրդական վարչակազմի որոշման դեմ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տեղում հաղորդել ՝ իրազեկված մի աղբյուր:
«Էլ Հասաքի նահանգի Կանա, Ալ Հադաժա, Ռաշիդիա եւ Հադադիա բնակավայրերի բնակիչները բողոքի ակցիայի էին դուրս եկել իրենց կողմից վերահսկվող տարածքներում վառելիքի գները բարձրացնելու քրդական վարչակազմի որոշման դեմ: ՍԴՈւ-ի զինյալները կրակ են բացել ցուցարարներին ցրելու համար, ինչը հանգեցրել է հինգ մարդու զոհվելու»,-պատմել է գործակալության զրուցակիցը:
Գործակալության մեկ այլ աղբյուրի խոսքով՝ ցուցարարները արգելափակել են Էլ-Հասաքի-Դեյր Էզ Զոր ճանապարհը՝ հանդես գալով խաղաղ բնակիչների վրա ՍԴՈւ-ի հարձակումների դեմ: «Բնակիչներն այրել են ՍԴՈւ-ի պահակակետը, որը գտնվում է Էլ Հասաքի նահանգի հարավային Շադդադի քաղաքի արեւելքում»,-հավելել է աղբյուրը: