ՌԴ ԱԳ փոխնախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի իրադրությունը
                                    Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցերի, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի խնդրի ու հայ-ադրբեջանական սահմանի իրադրության շուրջ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    