«Կապիտուլյանտին հաջողվեց ընդդիմության մոտեցումների մեջ որոշակի տարաձայնություններ մտցնել». Շարմազանով

Կապիտուլյանտին հաջողվեց ընդդիմության մոտեցումների մեջ որոշակի տարաձայնություններ մտցնել: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ էդուարդ Շարմազանովը:

«ՀՀԿ-ն մշտապես առաջ է քաշել, որ սրա հետ ընտրության գնալը կործանարար է, որ պետք է լինի միայն քաղաքական մեկ օրակարգ՝ Նիկոլի հեռացումը: Եվ պետք է պայքարել փողոցում այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլը չի հեռացել: Դժբախտաբար, գուցե մեզնից անկախ, իրադարձություններն այնպես զարգացան, որ ընդդիմադիր մի շարք գործիչներ և կուսակցություններ ընդունեցին արտահերթ ընտրությունների խաղի կանոնները՝ միգուցե միամտաբար, չեմ ուզում որակումներ տալ: Բայց երբ ընդդիմությունը միասնական էր, դեկտեմբերին Նիկոլի բլեֆը չստացվեց»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս