Բաժիններ՝

ՄԱԿ-ի խաղաղապահներն ուժեղացրել են պարեկումը լիբանանա-իսրայելական սահմանին

Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի խաղաղապահներն ուժեղացրել են Իսայելի հետ սահմանի պարեկումը՝ համակարգելով լիբանանյան բանակի հետ՝ Ռաշայա Էլ Ֆուխարի շրջանից հրեական պետության կողմը վեց հրթիռների արձակման փորձից եւ իսրայելական զորքերի պատասխան գնդակոծումից հետո: Մայիսի 18-ին այդ մասին Twitter-ում գրել 1 Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեա Տենետին: «Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի հրամանատարությունը դիմել է իսրայելական զորքերին՝ կրակը դադարեցնելու պահանջով, որը կատարվել է Քֆար Շուբա գյուղի եւ բարձունքների ուղղությամբ,- նշել է նա:- Այժմ սահմանին անդորր է հաստատվել, լիբանանցի զինվորները մեզ հետ հետեւում են կարգին»:

«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում հանդես բերելու զսպվածություն եւ չդիմելու իրադրության սրման»,- հավելել է Տենետին: Ավելի վաղ Կատարի Al Jazeera հեռուստակայանը հաղորդել է, որ Իսրայելի հրետանին առնվազն 20 արկ է արձակել Լիբանանի հարավի Քֆար Շուբա գյուղի ուղղությամբ: Խաղաղ բնակիչների շրջանում հետեւանքների մասին տեղեկություններ չեն սացվել: Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքով՝ զորքերը գնդակոծել են այն վայրերը, որտեղից վեց հրթիռներ արձակելու անհաջող փորձեր են ձեռնարկվել, որոնցից ոչ մեկը չի կարողացել հատել երկու երկրների միջեւ սահմանը:

Al Jazeera-ն հայտնել է, որ Գալիլեայի հյուսիսի բնակավայրերի բնակիչներին ցուցում է տրվել շտապ իջնելու ռմբապաստարաններ, այն բանից հետո, երբ Քարյաթ Շմոնա բնակայարում վեց պայթյուններ են որոտացել: Առայժմ անհայտ է, թե դրանք եղել են Գազայի հատվածից արձակված հրթիռներ, թե համազարկերը կատարվել են Լիբանանից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս