Բաժիններ՝

Գազայում իսրայելական հարվածի հետևանքով ավերվել է վակուֆների նախարարության շենքը

Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով ավերվել է Վակուֆների (կրոնական սեփականության) և կրոնի գործերի նախարարության շենքը: Այս մասին հայտնում է իսրայելական հեռուստաընկերություններից մեկը:

Ընկերության տվյալներով՝ կառավարական հաստատությունը, որը գտնվում է Գազայի արևմտյան մասում, գրոհվել է օդից: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել:

«Սա արդեն պաղեստինյան անկլավի առաջին նախարարությունը չէ, որը ենթարկվում է հարձակումների։ Մայիսի 16-ին մարտական ավիացիան քանդել էր Աշխատանքի նախարարության շենքը, ևս մեկ գերատեսչության՝ Սոցիալական զարգացման նախարարության շենքին էական վնաս էր հասցվել: Բացի այդ, բազմիցս ռմբակոծությունների են ենթարկվել ՀԱՄԱՍ շարժման գլխավոր գրասենյակը և ՆԳՆ-ի գրասենյակները»,- նշել են իսրայելական ՀԸ-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս