
Ֆլորա Մարտիրոսյանի դին տեղափոխվում է Երևան

ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլոր Մարտիրոսյանի դին այսօր ժամը 15:00-ին արդեն Երևանում կլինի: Այս մասին 168.am-ին ասաց Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքի բարեկամ Մարիա Ղուկասյանը:
Նրա փոխանցմամբ, դին օդանավակայանից կտեղափոխեն «Նաիրի» բժշկական կենտրոն, իսկ վաղը կեսօրին՝ ժամը 12:00-ին հայ հասարակությունը կարող է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի դահլիում հրաժեշտ տալ սիրված արտիստուհուն:
Ւսկ այսօր, ժամը 18:00-ին Ֆլորա Մարտիրոսյանի արվեստի երկրպագուները Արամ Խաչատրյան մեծ համերգասրահի մոտ կկազմակերպեն մոմովառություն՝ ի հիշատակ վաստակավոր արտիստուհու: