Հուսով եմ՝ հրեաները գիտակցում են, թե ինչ կործանարար հետևանքներ է ունեցել Ադրբեջանին զինելը. Արտակ Բեգլարյան
Արցախի իշխանությունները Իսրայելին և Պաղեստինին հորդորում են դադարեցնել ռազմական գործողությունները և խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով:
Այս մասին թվիթերյան իր միկրոբլոկում գրել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ մտահոգություն հայտնելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ռազմական գործողությունների շուրջ:
«Ցավում եմ մարդկային բոլոր կորուստների համար»,- գրել է Բեգլարյանը, հետգրությունում ավելացնելով. «Հուսով եմ՝ հրեաները գիտակցում են, թե ինչ կործանարար հետևանքներ է ունեցել Ադրբեջանին զինելը, որը, օգտագործելով իսրայելական զենքը, պատերազմական բազմաթիվ հանցագործություններ է իրականացրել Արցախում»: