Բաժիններ՝

«Մենք պայքարում ենք կյանքի համար, իսկ ես պետք է ասեի, որ հեռանո՞ւմ եմ»․ Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է «Ատլետիկի» հետ Լա լիգայի խաղի արդյունքները (1:0):

Խաղի մասին

«Ես չեմ խոսելու ձեռքով խաղի մասին: Ֆուտբոլիստները տեսնում էին ձեռքով խաղը, բայց խաղադաշտում կա մի մրցավար, և նրա համար սա ձեռքով խաղ չէ:

Վերջին տուրում մենք կխաղանք մեր սեփական ֆուտբոլը: Մենք բարդ խաղ կունենանք «Վիլյառեալի» հետ և պետք է մտածենք մեր մասին»:

Ապագայի մասին

«Ինչպե՞ս կարող եմ իմ խաղացողներին ասել, որ հիմա հեռանում եմ: Մենք պայքարում ենք մեր կյանքի համար, և ես կասեմ, որ հեռանում եմ: Ես դա երբեք չեմ անի: Մենք կսպասենք մինչ մրցաշրջանի ավարտը, հիմա ես այստեղ եմ, մինչ վերջին խաղը:

Մենք չենք կարող անընդհատ խոսել իմ ապագայի մասին: Ամենակարևորը վերջին խաղն է»,- ասել է Զիդանը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս