Բաժիններ՝

Լապորտան կվերափոխի «Բարսելոնան»․ կհեռանա 14 ֆուտբոլիստ

«Բարսելոնայի» վերջին անհաջողություններն ամրապնդեցին ակումբի նախագահ Ժոան Լապորտայի վստահությունը, որ թիմը լուրջ վերափոխման կարիք ունի: Այս մասին հայտնում է Football Espana-ն՝ հղում կատարելով Mundo Deportivo-ին:

Աղբյուրի համաձայն, հաջորդ ամառ 14 խաղացողներ կարող են հեռանալ «Բարսելոնայից»: Այս ֆուտբոլիստների թվում են դարպասապահ Նետոն, պաշտպաններ Սամուել Ումտիտին և Ժունիոր Ֆիրպոն, կիսապաշտպաններ Միրալեմ Պյանիչը, Ֆիլիպե Կոուտինյոն և Մատեուս Ֆերնանդեսը, և հարձակվող Մարտին Բրայթուայթը: Ինչ-որ մեկը կվաճառվի, ինչ-որ մեկը վարձով կտրվի, իսկ մեկի հետ պայմանագիրը պարզապես կխզվի:

Թիմի վերակազմավորումը հաշվի կառնի «Բարսելոնայի» հիասթափեցնող ֆինանսական վիճակը: Ինչպես գիտեք, ակումբը մեծ պարտք ունի:

Առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Բարսելոնան» 3-րդ տեղն է զբաղեցնում Պրեմիերայի մրցաշարային աղյուսակում և չեմպիոնության շանսեր չունի։

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս