Դեպայը համաձայնվել է տեղափոխվել «Բարսելոնա»
«Բարսելոնայի» ղեկավարությունը համաձայնության է եկել «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայի հետ:
Իսպանական աղբյուրների համաձայն՝ հոլանդացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի վերջում կդառնա ազատ գործակալ և անվճար կտեղափոխվի կատալոնական ակումբ, եթե Ռոնալդ Կումանը մնա «Բարսելոնայի» մարզիչ: Նշվում է, որ Դեպայը կրճատել է իսպանական ակումբ տեղափոխվելու ֆինանսական պահանջները: 27-ամյա ֆուտբոլիստը Կումանի հետ աշխատել է Նիդեռլանդների հավաքականում:
Այս մրցաշրջանում Մեմֆիս Դեպայը «Լիոնի» հետ անցկացրել է 35 խաղ Լիգա 1-ում ՝ դառնալով 19 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Ընդհանուր առմամբ ֆրանսիական ակումբի համար նա մասնակցել է 176 հանդիպման և դարձել 75 գոլի հեղինակ: Հոլանդիայի ազգային հավաքականի կազմում Դեպայն անցկացրել է 62 հանդիպում և դարձել 23 գոլի հեղինակ: Transfermarkt պորտալը Դեպային գնահատում է 45 միլիոն եվրո:
Աղբյուրը գրում է նաև, որ Կումանը, ամենայն հավանականությամբ, կհեռացվի կատալոնական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից, ինչը նշանակում է, որ թիմը դեռ չի շտապի քննարկել պայմանագիրը Դեպայի հետ։
Սիրարփի Աղաբաբյան