Ռուսաստանի հայերի միությունը բարձր է գնահատում Արման Թաթոյանի և նրա ողջ անձնակազմի մասնագիտական գործունեությունը

Ռուսաստանի հայերի միությունը կիսում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի մտահոգությունը քաղաքացիների սահմանադրական իրավունքի խախտման, երկրի սահմանների անապահով ու վտանգված լինելու վերաբերյալ և պատրաստակամ է քննարկել անվտանգության գոտի ձևավորելու անհրաժեշտության գաղափարը:

Մայիսի 15-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը – ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia տարածեց պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունն՝ ուղղված Հայաստանի կառավարությանը, իշխանություններին, միջազգային քաղաքական հարթակների պատվիրակություններում ընդգրկված պատգամավորներին, իրավասու հասարակական-քաղաքական կառույցներին և համապատասխան մասնագետներին`առաջարկելով աջակցել անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի Ադրբեջանի հետ սահմանակից բոլոր տարածքներում:

«Ես դիմում եմ Սփյուռքի մեր ազդեցիկ կառույցներին և անհատներին: Ստեղծված խնդրի վերաբերյալ մենք կարող ենք տրամադրել հավաստի փաստեր և հիմնավորումներ: Անվտանգության գոտին անհրաժեշտ է ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների, մեր երկրի քաղաքացիների իրավունքների պաշտպանության երաշխիքն ունենալու համար: Սյունիքի և Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի միջհամայնքային ճանապարհներին պետք է չտեղակայվեն ադրբեջանական զինվորական խմբեր, դրոշներ և նշաններ:

Մենք պետք է համատեղ ջանքերով, հստակ քայլերով և համախմբված կերպով միասին պայքարենք մեր ազգաբնակչության և պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների դեմ, պայքարենք մեր իրավունքների և մեր երկրի անվտանգության համար », – ասված է Արման Թաթոյանի հայտարարության մեջ:

Ռուսաստանի հայերի միությունը բարձր է գնահատում Արման Թաթոյանի և նրա ողջ անձնակազմի մասնագիտական գործունեությունը: Անցած տարիների ընթացքում միությունը, լինելով հայկական սփյուռքի ամենամեծ կազմակերպությունը, ակտիվորեն հարաբերակցում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ՝ համագործակցելով Ռուսաստանի Դաշնության

Մարդու իրավունքների հանձնակատարի, Արտաքին գործերի նախարարության և այլ պետական ու հասարակական կարևոր նշանակության կառույցների հետ։

Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչներն ու փորձագետները պատրաստ են քննարկել Մարդու իրավունքների պաշտպանի ձևավորած և առաջարկած հայեցակարգն անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտության վերաբերյալ՝ մեր երկրի քաղաքացիների բնականոն կյանքը, սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատությունն ապահովելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31