![](/banners/BeFunky-design.jpg)
Ամերիկյան NASA-ն շնորհավորել է Չինաստանին՝ Կարմիր մոլորակ մարսագնաց իջեցնելու առթիվ
![](https://168.am/wp-content/uploads/2021/05/1052446.jpg)
Ամերիկյան NASA-ի գիտական հարցերով փոխտնօրեն Թոմաս Ցուրբուհենը շնորհավորել է Չինաստանին՝ չինական մարսագնացի՝ Կարմիր մոլորակի վրա բարեհաջող վայրէջք կատարելու փաստի առթիվ: Այս մասին նա գրում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
Ցուրբուհենը հույս է հայտնել, որ այս քայլով չինական կողմը մեծ ներդրում կունենա Մարսի հետազոտման գործում:
Չինական «Տյանվեն» մարսագնացը մայիսի 15-ին բարեհաջող վայրէջք է կատարել Մարսի վրա: Մարսագնացի առաքելությունը Մարսի մակերևույթի ու ենթամակերևութային շերտի կազմի ու կառուցվածքի, կլիմայի ուսումնասիրությունն ու սառույցի որոնումներն են:
Չինաստանը դարձավ երկրորդ երկիրը՝ Միացյալ Նահանգներից հետո, ով վայրէջք կատարեց Կարմիր մոլորակի վրա: