«Պատիվ ունեմ». Արթուր Վանեցյանը Սերժ Սարգսյանի հետ լուսանկար է հրապարակել
![](https://168.am/wp-content/uploads/2021/05/aldk.thumb_.jpg)
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը լուսանկար է հրապարակել ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
«Պատիվ ունեմ». լուսանկարն այսպես է մեկնաբանել Վանեցյանը։
Հիշեցնենք՝ ՀՀԿ ու «Հայրենիք» կուսակցություններն ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցեն միասնական դաշինքով. դաշինքը կոչվում է «Պատիվ ունեմ»։