«Բորուսիա»-ն` Գերմանիայի գավաթակիր
![](https://168.am/wp-content/uploads/2021/05/1052278.jpg)
Գերմանիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության այս մրցաշրջանի հաղթողը Դորտմունդի «Բորուսիա»-ն է: Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում կայացած եզրափակիչում «Բորուսիա»-ն մրցեց «Լայպցիգ»-ի հետ և առավելության հասավ խոշոր` 1:4 հաշվով: «Բորուսիա»-ի կազմում դուբլի հեղինակներ դարձան Ջեյդոն Սանչոն և Էրլինգ Հոլանդը: «Լայպցիգ»-ից աչքի ընկավ Դանի Օլմոն:
Դորտմունդի «Բորուսիա»-ն Գերմանիայի գավաթը նվաճել էր 2017 թվականի մրցաշրջանում: