Արցախում հաստատվել է կորոնավիրուսի երեք դեպք

Արցախում մայիսի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպքեր։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 59 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 24 576-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 722 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7 124 քաղաքացու հետազոտություն, որից 838-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

 

Տեսանյութեր

Լրահոս