Բաժիններ՝

Հիվանդանոց տեղափոխված երիտասարդն ինքն իրեն էր կրակել

Մայիսի 13-ին, ժամը 00.35-ին, ոստիկանության Գորիսի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «աջ ձեռքի դաստակի օտար մարմին» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա մի երիտասարդ։ Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է տանը «Տիր» հրացանը նորոգելիս:

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ մայիսի 12-ին, ժամը 21.00-ի սահմաններում, երիտասարդն իր «Յագուար» տիպի օդամղիչ հրացանը նորոգելիս պատահաբար կրակել է, ինչի հետևանքով արճճե կոտորակը վնասել է ձեռքը։

Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս