Այս իշխանությունն ամեն օր կործանում է հայրենիքն ու մարդկային ճակատագրեր․ մեր երկիրը շանս չունի, եթե օր առաջ չազատվի այս աղետալի համավարակից․ Արման Սաղաթելյան

Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Թե բա, «անվտանգության խորհուրդ»… Ձեր պատկերացումները անվտանգության մասին սահմանափակվում են հարյուրավոր ոստիկաններով մի քանի մետր քայլելով։ Նույն հաջողությամբ մի հատ էլ ստից հոդված գրեիր ՀԺ-ում։ Դուք նույնչափ հեռու եք անվտանգության պատկերացումներից, ոնց ես գեղասահքից։ Դրա ապացույցը` հանձնված Արցախի մեծ մասը, մուղամը Շուշիում, հազարավոր կործանված ճակատագրեր, կազմաքանդված բանակ ու անպատժելիությունից հարբած թշնամին արդեն Սյունիքում։

Ցանկը կարող եմ շարունակել անվերջ, բայց ամեն կետի ներքո մարդկային ճակատագրեր ու հայրենիքն է, որոնք դուք կործանում եք ամեն աստծու օր։ Ու շփոթված պինգվինների դեմքերով կրկին մի ամբողջ օր ստելն ու կապիկությունը նորից ունեցավ մեկ օրվա կյանք։ Եւ եթե 3 տարի առաջ դեռ կարելի էր որոշ առումով համարել, որ շատ մարդիկ միամտաբար խաբվում էին, ապա բոլորը, որոնք հրաժարվում են դա ընդունել հիմա, պարզապես կամ անհույս հիմար են, կամ դավաճան։

Մեր երկիրը շանս չունի, եթե օր առաջ չազատվի այս աղետալի համավարակից»»։

Տեսանյութեր

Լրահոս