![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանը հաստատել է Իտալիայում պատրաստված AstraZeneca պատվաստանյութը
![](https://168.am/wp-content/uploads/2021/05/1052127.jpg)
Իրանը հաստատել է COVID-19-ի դեմ AstraZeneca պատվաստանյութը, որը պատրաստվել է Իտալիայում: Այս մասին հայտնել է Իրանի սննդամթերքի և դեղերի վարչության (FDA) խոսնակ Կիանուշ Ջահանփուրը:
Իրանի առողջապահության բարձրաստիճան պաշտոնյան ավելի վաղ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել էր, որ Իրանը արտակարգ օգտագործման համար հաստատել է AstraZeneca պատվաստանյութը: