Բաժիններ՝

Ռուսաստանցիների 31 տոկոսը պլանավորում է հրաժարվել ամառային արձակուրդից

Ռուսաստանցիների ավելի քան 30 տոկոսը որոշել է այս ամռանն արձակուրդ չվերցնել. հիմնական պատճառը վախն է ռուսաստանյան առողջարանների բեռնվածությունից եւ բարձր գները, պարզել են «Զարպլատա.ռու» ծառայության հետազոտական կենտրոնի փորձագետները եւ այդ մասին հայտնել ՌԻԱ Նովոստիին։

«Առցանց հարցման տվյալներով, որն ընկերության կողմից ապրիլի 25-30-ին անցկացվել է երկրի բոլոր տարածաշրջաններում (2 հազար հարցված), մասնակիցների 31 տոկոսը որոշել է արձակուրդ չվերցնել այս ամռանը: Այդ ցուցանիշն ավելի պակաս է, քան համավարակային 2020 թվականին, երբ, հետազոտությունների տվյալներով, ռուսաստանցիների կեսից ավելին որոշել էր ամառային արձակուրդ չվերցնել»,-պարզաբանել է ծառայությունը:

Հրաժարվելու պատճառների թվում հարցման մասնակիցները նշել են ռուսաստանյան առողջարանների բեռնվածությունը եւ հանգստի համար բարձր գները (31 տոկոս), երկրների մեծամասնության դեռեւս փակ սահմանները (19 տոկոս), դոլարի բարձր փոխարժեքը (16 տոկոս), համաճարակաբանական դժվարին իրադրությունը (14 տոկոս), ինչպես նաեւ հանգստի համար ոչ բավարար միջոցները (11 տոկոս):

Բացի այդ, ռուսաստանցիների որոշման վրա ազդել է նաեւ Թուրքիայի սահմանների անսպասելի փակումը. 4 տոկոսն արդեն գնել էին ուղեգրերը կամ պլանավորել հանգստանալ հենց այնտեղ: Այն քաղաքացիներից, որոնք որոշել են ամառային արձակուրդ վերցնել, 23 տոկոսը պլանավորում է հանգստանալ ամառանոցում կամ բնության գրկում, 21 տոկոսը՝ ճանապարհորդել Ռուսաստանում կամ արտասահմանում, 15 տոկոսը՝ մնալ տանը, իսկ հարցման մասնակիցների 9 տոկոսը դեռ չի կողմնորոշվել իր արձակուրդի հարցում: Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի բնակիչների շրջանում առաջատար ուղղությունները երկրի ներսում դարձել են Ղրիմը, Կալինինգրադը եւ Կրասնոդարի երկրամասը, Սիբիրում եւ Ուրալում՝ Ալթայը, Բայկալը եւ Սոչին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս