Ագուերոն պատրաստ է կրճատել աշխատավարձը՝ «Բարսա» տեղափոխվելու համար
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է «Բարսելոնայի» խաղացող լինել:
Արգենտինացու տեղափոխությունը կատալոնական ակումբ հնարավոր է, քանի որ «Բարսելոնան» չի հրաժարվում 32-ամյա հարձակվողին հրավիրելու տարբերակից: Մի քանի օր առաջ կողմերը կրկին կապվել են:
Ագուերոն պատրաստ է կրճատել աշխատավարձը՝ հանուն «Բարսա» տեղափոխվելու: Նա կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի, բայց կատալոնական ակումբ տեղափոխվելը նրան ամենից շատ է գրավում, գրում է Mundo Deportivo-ն:
Գործարքի կազմակերպման խնդիրը թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հաստատուն դիրքն է, որը չի ցանկանում ակումբում տեսնել Ագուերոյին: Մասնագետը պնդում է, որ Մեմֆիս Դեպայը պետք է տեղափոխվի «Լիոնից»: Սակայն հնարավոր է, որ հենց Կումանը մյուս մրցաշրջանում չգլխավորի կատալոնական ակումբը։
Ամռանը թե՛ Ագուերոն, թե՛ Դեպայը կդառնան ազատ գործակալներ:
Սիրարփի Աղաբաբյան