Բաժիններ՝

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների զոհ է դարձել 35 պաղեստինցի

Գազայի հատվածին Իսրայելի շարունակվող հրթիռահարվածների զոհերի թիվը հասել է 35-ի: Մայիսի 12-ին այդ մաիսն հայտնել է Al-Mamlaka հեռուստաալիքը՝ վկայակոչելով ափամերձ միջատարածքի առողջապահության նախարարության տվյալները։

Ըստ գերատեսչության տեղեկատվության՝ իսրայելական բանակի գիշերային հարվածների հետեւանքով զոհվել է երեք պաղեստինցի: Մայիսի 11-ին սպանվել է 15 մարդ, իսկ մայիսի 10-ից ընդհանուր առմամբ զոհվել է 35 մարդ: Զոհերի թվում են 12 երեխա եւ մեկ կին: Տուժածների թիվը հասել է 233-ի: Գազայի հատվածի «Աշ Շիֆաա» բժշկական համալիրի տնօրեն Մուհամեդ Սելիմի խոսքով՝ իրենց մոտ են ընդունվել 100 վիրավորներ: «Մի քանի տուժածներ մահացել են վերքերից, զոհվածների թվում կան մինչեւ երկու տարեկան երեխաներ,- պատմել է նա:- Մարդիկ մեզ մոտ են ընդունվում շատ լուրջ եւ վտանգավոր վնասվածքներով»: Դրա հետ մեկտեղ, նշել է Աբու Սելիմը, հիվանդանոցում շատ ծանար իրավիճակ է կապված դեղորայքի եւ պատրաստուկների հետ:

«Առողջապահության համակարգն այնպես էլ ուժասպառ է բազմամյա շրջափակումից, նաեւ ավելացել է կորնավիրուսի համավարակը, ուստի մեր հնարավորությունները խիմտ սահմանափակ են,- արձանագրել է նա:- Բժշկական բրիգադներն աշխատոււմ են դաշտային պայմաններում, բոլոր վիրահատարաններն այժմ զբաղված են»: Ափամերձ միջատարծքին հարվածները դարձել են պաղեստինցի արմատականների հրթիռակոծումների պատասխանը: «Իզեդին ալ Քասամի բրիգադներ» խմբավորումը, որը Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման մարտական թեւն է, հայտարարել է մայիսի 11-ի երեկոյան եւ մայիսի 12-ի առավոտյան ժամերին ավելի քան 200 հրթիռների արձակման մասին Թել Ավիվի եւ Բեեր Շեւայի կողմը: Հաղորդվում է հինգ զոհված իսրայելացիների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս