Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կարող է անցկացվել Պորտուգալիայում
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կարող է չանցկացվել Ստամբուլում:
Ըստ միջազգային մի շարք ԶԼՄ-ների պնդման Ստամբուլի փոխարեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կարող է անցկացվել Պորտուգալիայի «Դրագաու» մարզադաշտում:
Ավելի վաղ լուրեր կային, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասած երկու անգլիական թիմերի համար նախընտրելի է եզրափակիչ հանդիպումն անցկացնել Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: Այս կերպ թիմերը կխուսափեն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջացած թռիչքային խնդիրներից: Խնդիր է նաև այն, որ Covid-19-ը մեծ տարածում ունի Թուրքիայում:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի եզրափակիչում կմրցեն «Մանչեսթեր Սիթի»-ն և «Չելսի»-ն: Հանդիպումը նախատեսված է մայիսի 29-ին: