![](/banners/BeFunky-design.jpg)
Վրաստանում մայիսի 13-ից կվերացվեն կորոնավիրուսի սահմանափակումները
![](https://168.am/wp-content/uploads/2021/05/1052022.jpg)
Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով կառավարության ստեղծած հատուկ միջգերատեսչական խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում խորհրդի անդամները խոսել են կառավարության կայացրած որոշման մասին՝ կապված զատկական տոների սահմանափակումների հետ: Այս մասին հայտնել են վրացական ԶԼՄ-ները։
Մայիսի 13-ից գործող սահմանափակումները կվերացվեն, այսինքն՝ կվերականգնվի հանրային ու ներհամայնքային տրանսպորտի աշխատանքը: Գործունեությունը կվերականգնեն նաև ուսումնական հաստատությունները՝ դպրոցներն ու մանկապարտեզները: Սրա հետ մեկտեղ, ուժի մեջ է մնում պարետային ժամը:
Զատկական տոների կապակցությամբ Վրաստանում սահմանափակումներ էին սահմանվել մայիսի 3-13-ը: Մինչ այս երկրում լուրեր են շրջանառվել, թե սահմանափակումները չեն հանվելու: