ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կազանի դպրոցում կրակոցների հետևանքով զոհվածների հարազատներին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհվածների հարազատներին:
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում այսօր Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհվածների հարազատներին և բարեկամներին: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին»:
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Կազանի թիվ 175 դպրոցում կրակոցների հետևանքով զոհվել է 7 աշակերտ և ուսուցուհիներից մեկը, տուժել է 21 մարդ: Տուժածներից 8-ի վիճակը գնահատվում է ծանր: