Աղբյուրը հայտնել է Կազանի դպրոցում հրաձության հետևանքով 11 զոհվածների մասին
Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհ է դարձել 11 մարդ, «Ինտերֆաքսին» հայտնել է մի իրազեկ աղբյուր։
«Զոհվել է 11 մարդ, եւս ավելի քան 20-ը դիմել է բժիշկների օգնությանը: Ոմանք հրազենային վերքեր ունեն, մյուսները՝ քրոնիկական հիվանդությունների սրում սաստիկ սթրեսի ֆոնին»,- ասել է աղբյուրը: «Ինտերֆասքն» այս տեղեկավության պաշտոնական հավաստում չունի: Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր հրաձգության ինը զոհերի մասին:
Ավելի ուշ Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը, որը ժամանել է պատահարի վայր, հավաստել է յոթ մարդու մահը: Ինչպես հաղորդվել է, մայիսի 11-ին Կազանում զինված հարձակում է կատարվել դպրոցի վրա: Հարձակվողներից մեկին ձերբակալել են, մյուսը չեզոքացվել է դպրոցի շենքում: