Բաժիններ՝

Չինաստանի սաֆարի պարկը մեկ շաբաթ թաքցրել է երեք ընձառյուծների փախուստը

Չինաստանի Խանչժոուի սաֆարի պարկից երեք ընձառյուծներ են փախել, սակայն ղեկավարությունը տեղի բնակիչներին նախազգուշացրել է միայն մի քանի օր անց: Այդ մասին հաղորդել է չինական Global Times թերթը։

Ալիքի տվյալներով, գյուղի բնակիչներն ընձառյուծներին նկատել են դեռ մայիսի 1-ին եւ այդ մասին հաղորդել ոստիկանությանը, բայց պարկն ինքը միջադեպի մասին չի հայտարարել ընդհուպ մինչեւ մայիսի 9-ը:

Երկու փախստականներին հաջողվել է բռնել շաբաթ օրը՝ մայիսի 8-ին, երրորդին գտել են դրոնի օգնությամբ, բայց երբ փրկարարները մոտեցել են կենդանուն, նա փախել է: Որոնումները շարունակվում են:

Մայիսի 8-ի երեկոյան սաֆարի պարկի ղեկավարությունը ներողություն է խնդրել այն բանի համար, որ չի հայտնել փախած ընձառյուծների մասին: «Մենք ելել ենք այն բանից, որ երիտասարդ ընձառյուծները բավականին թույլ են եւ մեծ վտանգ չեն ներկայացնում, ուստի որոշել են չհայտարարել փախուստի մասին, որպեսզի խուճապ առաջացնեն»,-Global Times թերթը մեջբերումներ է անում ուղերձից:

Սաֆարի պարկի ղեկավարության գործողությունները առաջացրել են քննադատության հանկարծական փոթորիկ: Առայժմ հայտնի չէ, թե ընձառյուծներին ինչպես է հաջողվել փախչել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս