«Մերսեդեսի» հայելիներ էր գողացել ու բռնվել
Մայիսի 6-ի գիշերը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները շրջիկ ծառայության ընթացքում Ավետիս Ահարոնյան և Դրոյի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 49-ամյա մի տղամարդու։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մեքենայի կողային հայելի և պտուտակահան: Պարզվեց, որ հայելին գողացել էր Դրոյի փողոցում կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենայից։
Հետագա միջոցառումներով պարզ դարձավ, որ մայիսի 3-ից 4-ը նա Ռուբինյանց և Դրոյի փողոցներում կայանված երկու «Մերսեդեսներից» նույնպես հայելիներ էր գողացել։Նմանատիպ գողություններ էր արել նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: