«Ժամանակը չէ՞, որ այս ձևականությունները դադարեցնեք, ու հայտարարեք՝ ուզում եք նշանակովի ռեկտոր ԵՊՀ-ում». Ռուբեն Մելքոնյան
ԿԳՄՍՆ ԺՊ Վահրամ Դումանյանի և ԵՊՀ գիտխորհրդի անդամների հետ բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման նոր կարգին և ԵՊՀ կանոնադրությունում կատարված փոփոխություններին առնչվող հարցերի շուրջ հանդիպման ընթացքում ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը Վահրամ Դումանյանին չորս հարց ուղղեց:
«Առաջինը, նախկինում, երբ Դուք համալսարանական էիք, Ձեր պատկերացումները բուհական ինքնավարությանը, ակադեմիական ազատություններին արդյո՞ք համընկնում էր հոգաբարձուների խորհրդի այն կոնֆիգուրացիային, որը, Դուք ասացիք, որ պաշտպանում եք: Այսինքն՝ այս կոնֆիգուրացիան համապատասխանո՞ւմ է բուհական ինքնավարության Ձեր պատկերացումներին: Եվ նոր ասացիք, որ հոգաբարձուների անդամ ո՛չ տվյալ բուհի ուսանողները պետք է լինեն, ո՛չ դասախոսները, ես վախով սպասում էի, որ երևի հարևան երկրներից ենք հրավիրելու հոգաբարձուների խորհրդի անդամներ:
Երկրորդ հարց. Այն իրավական կարգավորումը, որ դրված էր e-draft-ում, նշված էր, որ մայիսի 14-ին, եթե չեմ սխալվում, կամ մինչև մայիսի 14-ը պետք է քննարկվեր: Այսօր մայիսի 10-ն է, և դա ընդունվել է օրեր առաջ՝ հապշտապ: Ինչո՞ւ չի պահվել այդ ամսաթիվը:
Երրորդ հարցս: Դուք հրապարակային Ձեր ելույթներում, չեմ հիշում՝ հարցազրույցում կամ ելույթում, ժամանակից առաջ ընկնելով՝ ասացիք՝ «երբ կընտրվի ռեկտոր, օրենքը կընդունվի, հոգաբարձուների խորհուրդը կձևավորվի, կընտրվի ռեկտոր, այսինքն՝ նոր օրենքով: Դրանով արդյո՞ք Դուք չեք խախտել և չեք վիրավորել նախագահի ինստիտուտը, որն այդ ժամանակ չէր ստորագրել, և հաջորդիվ Սահմանադրական դատարանի ինստիտուտը, որտեղ գտնվում է գործը: Ինչո՞ւ գործող նախարարը կանխատեսում է օրենքի ընդունելը՝ հաշվի չառնելով հաջորդ ինստանցիաները:
Եվ չորրորդը հռետորական հարց է, պարոն Դումանյան, որպես նախկին գործընկեր՝ ես ուզում եմ ասել՝ ժամանակը չէ՞, որ այս ձևականությունները դադարեցնեք և հայտարարեք, որ ուղղակի ուզում եք համալսարանում ուղղահայաց կառավարում, նշանակովի ռեկտոր: Այս ձևականությունները և այլն… որ ասում են՝ «ամեն ինչ նույնն է մնացել, մենակ թղթաբանությունն է ավելացել», հիմա սա է»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Վահրամ Դումանյանը նախ շնորհակալություն հայտնեց Մելքոնյանին վերջին երկու հարցի համար, ապա ասաց, թե ինքն իրեն նախկին համալսարանական չի համարում, այսօր էլ համալսարանական է, ու խոսելով համալսարանի ինքնավարության մասին, հիշեց 2006թ. հոգաբարձուների խորհրդի նիստը, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամին ամեն տարի գումար տալը, որը «հանդուրժել են»:
«Իմ պատկերացրած ինքնավարությունը՝ բուհի, չի սկսվում ու ավարտվում՝ թե ռեկտորն ինչ մեխանիզմով կնշանակվի…»,- ասաց ԿԳՄՍՆ ԺՊ-ն:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում