Բաժիններ՝

ԱՄՆ-ը մտադիր է զորքերն Աֆղանստանից տեղափոխել Կենտրոնական Ասիա. The Wall Street Journal

Ամերիկացի վերլուծաբանները զինվորականներին և տեխնիկան Աֆղանստանից տեղափոխելու տարբերակ քննարկում են Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրները: Այդ մասին հաղորդել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով ամերիկացի զինվորական պաշտոնյաների:

Այս տարածաշրջաններում զորքերի, անօդաչու թռչող սարքերի, ռմբակոծիչների և հրետանու վերատեղաբաշխումը, տարածաշրջանի երկրներում ռազմակայանների ստեղծումը, նրանց կարծիքով, թույլ կտա շարունակել Աֆղանստանում վերահսկողություն իրականացնել թալիբների նկատմամբ («Թալիբան» շարժում)՝ օտարերկրյա զորքերի դուրս բերումից հետո խուսափելով խռովությունից, գրում է թերթը:

Թերթը նշում է, որ ռիսկներին է վերաբերում նաև Աֆղանստանում «Ալ Քաիդա»-ի կամ մեկ այլ՝ «Իսլամական պետության» նման խմբավորման հայտնվելու հնարավորությունը, որոնք կսպառնան ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների շահերին: Բայդենի վարչակազմի առանձին զինվորականների և պաշտոնյաների կարծիքով, ավելի նախընտրելի կլինեին Ուզբեկստանը և Տաջիկստանը, որոնք սահմանակցում են Աֆղանստանին, ինչը կապահովեր ամերիկացիների արագ մուտքի հնարավորությունը անհրաժեշտության դեպքում:

Միևնույն ժամանակ նրանք հասկանում են, որ Ռուսաստանի լուրջ ռազմական ներկայությունը տարածաշրջանում, Չինաստանի աճող ներկայությունը և նրանց ու Վաշինգտոնի միջև լարվածությունը բարդացնում են ռազմակայանների ստեղծման պլանները Կենտրոնական Ասիայում, նշում է The Wall Street Journal-ը: Թերթը հաղորդում է, որ, ամերիկացի պաշտոնատար անձանց խոսքով, այսօրվա դրությամբ Կենտրոնական Ասիայում ռազմակայանների մասին ոչ մի պաշտոնական հարցում չի ուղարկվել, Պենտագոնը դեռևս ծանր ու թեթև է անում «կողմ» և դեմ» ամեն բան: Որոշում ընդունելու հարցում գործի են դրվել նաև Պետդեպարտամենտը և Սպիտակ տունը: ԱՄՆ-ը «Թալիբան» շարժման հետ համաձայնագրին համապատասխան, սկսել է աստիճանաբար իր զորքերը դուրս բերել Աֆղանստանից, որը պետք է ավարտվի սեպտեմբերին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս