Տղամարդը վեց մարդ է գնդակահարել Կոլորադոյում կազմակերպված երեկույթի ժամանակ
Տղամարդը կրակ է բացել Կոլորադոյում ծննդյան օրվա առթիվ կազմակերպված երեկույթի ժամանակ՝ սպանելով վեց մարդու, իսկ հետո վերջ է տվել իր կյանքին: Այդ մասին հաղորդել է ոստիկանությունը։
Ոստիկանության տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել անմիջապես կեսգիշերից հետո՝ Կոլորադո-Սփրինգսի (Կոլորադոյի նահանգ) արեւելյան մասում գտնվող թրեյլեր-պարկում, հաղորդել է Associated Press-ը:
Ոստիկանները ժամանել են թրեյլեր-պարկ եւ հայտնաբերել վեց սպանվածի եւ լուրջ վերքեր ստացած մի տղամարդու, որն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում, հաղորդել է «Կոլորադո-Սփրինգս» թերթը: Երեխաները հարձակման ժամանակ չեն տուժել եւ ուղարկվել են ազգականների մոտ: Կասկածյալը երեկույթի մասնակիցներից մեկն էր, որին ներկա են եղել անվանակոչիկի ընկերներն ու ընտանիքը:
Նա ներս է մտել եւ կրակ է բացել ինքնասպանություն գործելուց առաջ, հաղորդել են ոստիկանությունում: Նրա անձը դեռ չի բացահայտվել: Գնդակոծության դրդապատճառը դեռ չի պարզվել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: 465 հազար բնակչություն ունեցող Կոլորադո-Սփրինգսը Կոլորադոյում մեծությամբ երկրորդ քաղաքն է Դենվերից հետո: 2015 թվականին տղամարդն սպանել էր երեք մարդու, ներառյալ ոստիկանի, եւ եւս ութ հոգու վիրավորել Կոլորադո-Սփրինգսի ընտանիքի պլանավորման կլինիկայում տեղի ունեցած գնդակոծության հտեւանքով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: