Բաժիններ՝

Արտակարգ դրություն է հայտարարվել ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում տարածաշրջանային արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Colonial Pipeline խողովակաշարային ընկերության աշխատանքի դադարեցումից հետո: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին։

Արտակարգ դրությունը սահմանել է ԱՄՆ-ի տրանսպորտի նախարարությունը: Տարածաշրջանային արտակարգ դրության ռեժիմը հայտարարվել է Նյու Յորքում, Արկանզասում, Տեխասում, Միսիսիպիում եւ հարավային ու արեւելյան մի շարք այլ նահանգներում:

Հաղորդվում է, որ տեղի է ունեցել Colonial-ի խողովակաշարերի համակարգի չկանխատեսված անջատում՝ ցանցի հետ կապված խնդրի պատճառով:

Իր հերթին դա ազդել է բենզինի եւ տարբեր տեսակի վառելանյութերի մատակարարման վրա: Ընդ որում՝ ընկերությունում հայտարարել են, որ մայիսի 7-ին ենթարկվել են կիբեռգրոհի: Ըստ գնահատումների՝ վերջին վթարի վերացման համար կարող է պահանջվել մի քանի օր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս