Եղանակը կարող է ազդել Մոսկվայում Հաղթանակի շքերթի օդային հատվածի վրա. Պեսկով
Մոսկվայի եղանակը կարող է ազդել Հաղթանակի շքերթի օդային հատվածի վրա: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Եղանակը կարող է ազդել շքերթի օդային հատվածի վրա»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ «Ֆոբոս» եղանակի կենտրոնի աշխատակից Եվգենի Տիշկովեցը հայտնել է, որ Հաղթանակի օրը Մոսկվայում սպասվում են տեղումներ: Գիշերը սպասվում է 4-6 աստիճան, իսկ ցերեկը՝ մինչև 14 աստիճան տաքություն: Նա հայտնել է, որ առավոտյան ժամերին սպասվում է ամպամածություն:
Մայիսի 9-ին Մոսկվայում տեղի կունենա Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակին նվիրված շքերթը: