Մադրիդի «Ռեալ»-ը, կատալոնական «Բարսելոնա»-ն և Թուրինի «Յուվենտուս»-ը կարող են հեռացվել եվրոգավաթային մրցաշարերից:
Ուկրաինայի հայերի միությունը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին ՝ կապված Արցախում հայկական ժառանգության դեմ արձանագրված վանդալիզմի գործողությունների հետ: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:
Կազմակերպությունը նամակում խնդրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը հրավիրել Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգության վրա, որն այժմ վտանգված է:
«Կարևոր է նշել, որ Արցախի Հանրապետությունում կա հայոց պատմության և մշակույթի ավելի քան 3000 հուշարձան, այդ թվում `ավելի քան 500 քրիստոնեական եկեղեցի, ինչպես նաև նախաքրիստոնեական դարաշրջանի տասնյակ հուշարձաններ: Այս հուշարձաններից ամենահինն ավելի քան 2 հազար տարվա վաղեմություն ունի (Տիգրանակերտի ամրոց):
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը դարձավ Ուկրաինայի առաջին հասարակական կազմակերպությունը, որն ընդգրկվեց Եվրամիության թափանցիկության ռեգիստրում: Բրյուսելում գործում է Ուկրաինայի հայերի միության ներկայացուցչությունը:
ինչպես հայտնի է, արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից Կիեւում և Երևանում գործում են Ուկրաինայի հայերի միության օպերատիվ շտաբներ, որոնք օգնություն են տրամադրում հայրենակիցներին»,- ասված է հաղորդագրության մեջ