Բաժիններ՝

100 տարեկանում մահացել է ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի քարտուղար Եգոր Լիգաչովը

Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քարտուղար, Տոմսկի պատվավոր քաղաքացի Եգոր Լիգաչովը մահացել է կյանքի 101-րդ տարում:

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Տոմսկի շրջանի վարչակազմի տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Ալեքսեյ Սևոստյանովը:

«Մայիսի 7-ին, Մոսկվայում 101 տարեկանում մահացել է Տոմսկի պատվավոր քաղաքացի Եգոր Լիգաչովը»,- հայտնել է Սևոստյանովը:

«ՏԱՍՍ»-ի աղբյուրներից մեկը հայտնել է, որ մահանալուց մի քանի օր առաջ Լիգաչովին տեղափոխել էին Կենտրոնական հիվանդանոց, որտեղ վերջինս պարբերաբար ստուգվել է և բուժումներ ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս