Բաժիններ՝

Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար. տուժածի վիճակը գնահատվում է բավարար

Ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Արցախի Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին: Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության «Ֆեյսբուք»-ի էջը:

«Մայիսի 7-ին ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել տրանսպորտային պատահար: Օգնություն ցուցաբերելու համար կանչի վայր է մեկնել Մարտակերտի ՇԱԻ բաժնին կից գործող Առաջաձորի հրշեջ փրկարարական ջոկի մեկ մարտական հաշվարկ: Տեղում աշխատել են ճանապարհային ոստիկանության ծառայողները»,- ասված է գրառման մեջ:

Պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի 33-ամյա վարորդ Ա.Ֆ.-ն իր վարած «Kia Sorento» ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը: Փրկարարները վարորդին մարմնական վնասվածքներով հանել են ձորից, ցուցաբերել առաջին օգնություն և շտապ տեղափոխել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս