«Ես չէի ուզում վիրավորել «Ռեալի» երկրպագուներին: Ես եկել եմ այստեղ հաղթելու համար»․ Ազար
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը ներողություն է խնդրել մադրիդյան ակումբի երկրպագուներից:
«Ես ներողություն եմ խնդրում։ Այսօր ես կարդացի շատ կարծիքներ իմ մասին: Ես մտադրություն չունեի նեղացնել «Ռեալի» երկրպագուներին:
Ես միշտ երազել եմ խաղալ «Ռեալում» ու եկել եմ այստեղ հաղթելու համար:
Մրցաշրջանը դեռ չի ավարտվել, միասին պետք է պայքարենք Լա Լիգայի համար: Հալա Մադրիդ»,- գրել է Ազարը Instagram-ում:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգան լքելուց հետո բելգիացին, ով 2012-2019 թվականներին խաղացել է «Չելսիի» կազմում, մոտեցել է Կուրտ Զումային և Էդուարդ Մենդիին, գրկել նրանց և ծիծաղելով խոսել նրանց հետ:
Սիրարփի Աղաբաբյան