Լևոն Արոնյանը հանդես կգա դասախոսությամբ
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դասախոսությամբ հանդես կգա Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: Այս մասին սոցցանցերի իր էջերում գրել է շախմատիստը: Հանդիպումը կկայանա մայիսի 8-ին շախմատի տանը: «Շախմատ ասենք, շախմատ լսեք» խորագրով միջոցառմանը կարող են մասնակցել պատանիների, երիտասարդներ և մեծահասակներ, որոնք նախապես պետք է գրանցվեն:
Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին: